Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԵժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը եւ դերասան Ջոն Մալկովիչը ֆիլմ են նկարահանել, որը կարելի կլինի տեսնել միայն 100 տարի անց` 2115 թվականի նոյեմբերի 15-ին, հայտնում է Variety-ն: Նրանք ֆիլմի տեսագրությունը տեղադրել են հատուկ անոթի մեջ եւ պահել Ֆրանսիայում` Լյուդովիկոս 18-րդ-ի գանձարանում: Ֆիլմը պատվիրել է Louis XIII կոնյակի բրենդը:
Ֆիլմի սյուժեի մանրամասներ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանում ցուցադրվում են ապագայի մասին տարբեր պատկերացումներ: Ֆիլմը ստեղծողները YouTube-ում հրապարակել են 3 դրվագ, որոնցում միեւնույն տեսարանն է` տարբեր դեկորացիաներով ու միջավայրով` քաղաքակրթության զարգացման 3 տարբերակներով:
«Ապագան կարող է լինել բարձր տեխնոլոգիական, հետչեռնոբիլյան, վերադարձ դեպի բնություն են ռետրոապագա, ինչպես ներկայացնում էին 1940-1950 գիտաֆանտաստները»,- մանրամասնել է Մալկովիչը:
Ի դեպ, ֆիլմի ցուցադրության մետաղական տոմսերն արդեն վաճառվում են, եւ բոլոր նրանք, ովքեր կգնեն, ֆիլմը դիտելու հնարավորություն կընձեռեն իրենց ժառանգներին: