Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ Լոս Անջելեսի դատարանը Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկի դատավարության ընթացքում թույլ է տվել ատենակալներին` տեսնելու Փոփ-արքայի դիահերձման լուսանկարները. հայտնում է Reuters-ը:
Մի լուսանկարում 50-ամյա Ջեքսոնն ամբողջությամբ հագնված է, իսկ մյուսում՝ մերկ: Բժիշկ Քոնրադ Մյուրեյի մեղադրողները փորձում են նկարների միջոցով ցուցադրել, որ երգիչը մահվան պահին միանգամայն առողջ է եղել:
Մյուրեյի դատապաշտպանները, սակայն, առարկել են դիահերձման լուսանկարները դատարանում ցուցադրելու առթիվ` այն որակելով որպես «սարսափ» և զգացական ազդեցիկ մթնոլորտ առաջացնող տեսարան:
Իսկ Լոս Անջելեսի Վերադաս դատարանի դատավորը պնդել է, որ դրանք «սարսափելի չեն, քանի որ ո’չ գրաֆիկական են, ո’չ էլ` կրքեր բորբոքող»:
Ջեքսոնի իրավապաշտպանները նաեւ ցանկանում են ցուցադրել փոփ արքայի վերջին տեսաձայնագրություններ` ապացուցելու համար, որ նա լի էր եռանդով:
Իսկ Մյուրեյի դատապաշտպանները դրանք համարում են մոնտաժված և ապակողմնորոշող:
Եթե Մյուրեին մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է 4 տարվա ազատազրկում: