Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր եկել էր խորհրդարան` հանդիպելու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները:
Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում Նալբանդյանը նախ հայտարարեց, որ եթե քննարկման նյութը հրապարակման ենթակա լիներ, կհրավիրվեին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սակայն, այնուամենայնիվ, լրագրողների պնդմանն ի պատասխան, ներկայացրեց քննարկված որոշ նյութեր:
Արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, որոնք հետաքրքրում են մեր պատգամավորներին` միջազգային, տարածաշրջանային: Նա նշեց նաև, որ, անշուշտ, քննարկվել է ԼՂՀ հարցը:
Հայաստան-ԵՄ հարաբերութունների մասին խոսելով` Նալբանդյանը նշեց, որ մինչև տարեվերջ ակնկալվում են Եվրամիության հետ բանակցություններ:
Նախարարը, իրեն հատուկ շտապողականությամբ, չցանկացավ այլ հարցերի պատասխանել և հեռացավ: