Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 12-ին Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը նպատակ ուներ պայմանագրային ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Վահեի մտերիմներից մեկը:
Նրա խոսքով՝ Վահեն դպրոցն ավարտելուց հետո անցել է ծառայության:
«Էդպիսի մարդ չկար, որ Վահեին չսիրեր, շատ լավ մարդ էր, լավ ընկեր, չափից ավելի նվիրված էր ընկերներին, ամեն ինչ կաներ նրանց համար: Դպրոցում աշխույժ աշակերտ էր, ֆուտբոլի սիրահար էր, շատ նպատակներ ուներ, բայց…»,- պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Վահեն հպարտ էր, որ հենց Արցախում է ծառայում:
Հիշեցնենք, որ Վահեն Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, ընտանիքի միակ արու զավակը: Նա պետք է զորացրվեր մեկ ամսից:
Yerkir.am-ի հետ զրույցում Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը պատմել էր, որ Վահեի հայրը մեկ ամիս առաջ էր վերադարձել արտագնա աշխատանքից և սպասում էր որդու վերադարձին:
Գյուղապետի խոսքով՝ մեկ ամիս առաջ ծառայակցի կյանքը փրկելու համար Վահեին մեդալով էին պարգեւատրել և 10-օրյա արձակուրդ տվել, սակայն Վահեն չէր եկել, քանի որ մեկ ամսից պետք է զորացրվեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Նոյեմբերի 13-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը զոհված զինծառայկողներին հետմահու պարգևատրել էր «Մարտական ծառայություն» մեդալով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: