Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային Ժողովը, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ըստ որի՝ 441 համայնքի միավորմամբ ձևավորվելու է 37 համայնք:
Նշենք, որ համայնքների խոշորացման հետևանքով համայնքապետարանները չեն փակվելու, համայնքապետարանում աշխատելու է առնվազն 2 աշխատակից:
Նախագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 0, դեռնպահ՝ 0:
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները նիստի սկսվելուց հետո բոյկոտել են այն և հեռացել դահլիճից:
Նախքան քննարկումը վարման կարգով ելույթ է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և նշել, որ օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահաջներին: Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը չեն կարող լինել օրինական: