Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ
Հանրապետության մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու հակամշակութային: Դա ձեր անձեռնմխելի իրավունքն է: Բայց դուք իրավունք չունեք ձեր հակահիգիենիկ և անառոջ բնազդները իրացնել հանրային տարածքներում:
Ու եթե որոշ անհասկանալի սուբյեկտներ հղում են անում ազատ ստեղծագործելու իրենց սահմանադրական իրավունքին` ասֆալտի վրա գալարումները համարելով «արվեստ», վերջիններիս հիշեցնեմ, որ հանրային վայրերում պատերին ծեփվելով և մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով, իրենք խախտել են մարդու իրավունքների և հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա:
Իսկ շատ երկար անուն ունեցող նախարարության հատուկ հանձնաժողովը, որի որոշմամբ հարկատուների, այսինքն` ՀՀ քաղաքացիների հարկերից ֆինանսավորվել է հակաէսթետիկ և հակահիգիենիկ այդ սուբլիմացիան, բացի հաշվետվություն ներկայացնելու, թե ինչպե՞ս է ասֆալտին ծեփվելը գնահատվել 2.7 միլիոն դրամ, արդար կլինի, ճիշտ կլինի, որ իրենց գրպանից հարկատուների գումարը վերադարձնեն պետական բյուջե և տեղում ինքնալուծարվեն»,- գրել է նա: