Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Արդեն 4-5 տարի է, ինչ ապրում ենք Մասիվի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանի 4-րդ մասնաշենքի առաջին հարկում (15 ընտանիք), և վճարում ենք լույսի, ջրի, նույնիսկ` քառակուսի մետրի համար: Երեկ Նոր Նորքի ոստիկանությունից եկան և ասացին, որ այդ կառույցը պատկանում է իրենց` մեզ տալով 4 օր ժամանակ բնակարաններից դուրս գալու համար»,- ասաց Մոլդովական 29/5շենքի 1-ին կիսանկուղային հարկի բնակիչ Նունե Ապրեսյանը:
Այսօր շուրջ 15 ընտանիք էր հավաքվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մոտ` բողոք-պահանջով, որ իրենց չվտարեն իրենց միակ կացարանից: Ինչպես տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը` այդ բնակարանները սեփականաշնորհված չեն և անգամ պիտանի չեն բնակօգտագործման համար: Սակայն բնակիչները բողոքում էին, որ իրենք ապրելու ուրիշ տեղ չունեն, նաեւ հնարավորություն՝ նոր բնակարան գնելու: Ի դեպ, բնակիչների մի մասը վստահ էր, որ իրենց վտարում են նույն տեղում բաղնիք կառուցելու պատճառով: Բնակիչների մեկ այլ խումբ իր հերթին պնդում էր, որ այդպիսի բան չկա:
Նշենք նաև, որ Կ. Կիրակոսյանը բնակիչներից ոմանց ներկայությամբ զանգել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և խնդրել, որ բնակիչները շարունակեն ապրել այդ տարածքում` մինչև հարցը կքննարկվի և ինչ-որ լուծում կստանա:
Ի դեպ, խնդրի լուծման հետագա ընթացքին դեռ կանդրադառնանք: