Բրյուսելի թուրքաբնակ շրջաններում առանց թույլտվության փակցրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաստառները` Թուրքիայի արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում:
Ըստ Demokrathaber-ի՝ խորհրդարանի անդամ Թիերի Բալսաթը հայտնել է, որ այդ մասին հարցադրում կանի խորհրդարանում՝ պաստառները փակցնող` քաղաքապետարանի աշխատակիցներին տուգանելու համար:
Տեղական La Libre թերթի տեղեկացմամբ՝ պաստառները փակցնողները կտուգանվեն «սանիտարահիգիենիկ կանոնները խախտելու» համար: