Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ սահմանադրական փոփոխությունների մասին խոսեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ու «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Արտակ Դավթյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ անհրաժեշտություն կար սահմանադրական փոփոխություններ կատարելու, պատասխանեց, որ այդ հիմքերը շարադրված են այն փաստաթղթում, որը մասնագիտական հանձնաժողովի կողմից ուղարկվել է ԱԺ:
«Չորս հիմնական կետեր կնշեմ` ժողովրդավարության կայուն հիմքերի, մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման արդյունավետ համակարգի և անկախ ու անաչառ դատարաններ ունենալու հրամայական: Այս չորս լրջագույն պատճառներն են, որ դրված են սահմանադրական փոփոխությունների հիմքում»,- ասաց նա:
Սոս Գիմիշյանը հակադարձեց,` ասելով, որ աշխարհում չկա ժողովրդավարություն, որ դա առասպել է, և եթե Անգելա Մերկելի հեռախոսազանգերն են գաղտնալսում, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Նրա գլխավոր մտահոգությունը սահմանադրական փոփոխությունների նախագծում ընտանիքի վերաբերյալ հոդվածն է, որը, նրա կարծիքով, նույնասեռականների ամուսնությունն է օրինականացնում:
Սոս Գմիշյանը մտահոգված է, որ միջազգային օրենքներով օրինականացված ինցեստը, զոոֆիլիան, մարդու միս ուտելը կարող են ներմուծվել Հայաստան: «Եվրոպան կեղտի մեջ թաղված է, և պետք է պայքարենք, որ այդ կեղտը չգա մեր երկիր: Ինչո՞ւ ձեռք տվեցիք ընտանիքի մասին հոդվածին»,- հարցրեց նա:
Արտակ Դավթյանը հակադարձեց, որ Սոս Գիմիշյանի առաջարկությունները հիմնական զեկուցող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ընդունել է, և նրա առաջարկները կձևակերպվեն:
Սոս Գիմիշյանը շարունակեց ներկայացնել իր մտահոգութունները` ասելով, որ եթե մեր երկրում անգամ հրաժարվեն գրանցել երկու տղամարդկանց միջև ամուսնությունը, որից մեկը հայտարարում է, որ ինքն իրեն կին է զգում, եթե անգամ մեր դատարանները դա չճանաչեն, ապա Եվրոպական դատարանը, հղում կատարելով միջազգային իրավունքի պրակտիկային, կճանաչի երկու տղամարդկանց միջև ամուսնությունը, դեռ մի բան էլ տույժ-տուգանք կգրանցի Հայաստանի դեմ: