Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի նորընտիր նախագահի երդման արարողությանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը պայմանավորված է նախագահի ընտրություն փաստով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Թե ի՞նչ կտա Հայաստանին այդ մասնակցությունը, Շավարշ Քոչարյանն, ըստ էության, հստակ պատասխաններ չտվեց:
Քոչարյանն ընդգծեց, որ Թուրքիայում ինաուգուրացիա նախկինում երբեք չի եղել, որովհետեւ մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից, առաջին անգամ է, որ ուղղակի ընտրություն է կատարվել, հետեւաբար` սա առաջին անգամ է, որ հարեւան երկրում տեղի է ունենում այդ արարողությունը:
ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությանն էլ Թուրքիան է մասնակցել' Վրաստանում Թուրքիայի դեսպանի մակարդակով:
Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ լուրեր կան հայ-թուրքական սահմանի բացումից, Շավարշ Քոչարյանը հակիրճ պատասխանեց. «Լուրեր չկան»:
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստին' նշելով, որե դա չափազանց կարեւոր է, որովհետեւ նմանատիպ բանաձեւերի ընդունումով սկսվում է Արցախի խնդրի լուծումը: