|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղում ծեծի են ենթարկել 1980 թ. ծնված Գուրգեն Հ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արմեն Մ.-ն իր առանձնատան բակում ձեռքերով և ոտքերով հարվածել է Գուրգեն Հ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ժամը 01.30-ին Արմեն Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: