|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի 3-րդ մուտքի վերելակում (1-ին հարկում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 1959 թ. ծնված Խ. Պ.-ին:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 20 շենքի 2-րդ մուտքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի միջև) քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: