|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում տեղի ունեցած պայթյունների մասին նոր մանրամասներ է հայտնել:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի վարչապետը զավեշտալի հայտարարությամբ է հանդես եկել` ասելով. «Մենք ունենք ահաբեկիչների ցուցակը, սակայն մինչև ահաբեկչություն չանեն, չենք կարող նրանց ձերբակալել: Մարդկանց չենք կարող ձերբակալել առանց պատճառի»:
Դավութօղլուի այս խոսքերը համացանցում դժգոհությունների և ծաղրուծանակի մեծ ալիք են բարձրացրել:
Ի դեպ, Թուրքիայի վարչապետը չի բացառել, որ հնարավոր է` ՆԳ և արդարատատության նախարարները հրաժարական տան: