|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Թուրքիայի նախկին վարչապետ և Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր դիմում է ներկայացրել երկրի Ներքին գործերի նախարարություն՝ նոր կուսակցության ստեղծման համար: Վաղն էլ սպասվում է այդ առիթով Դավութօղլուի հայտարարությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է diken.com.tr կայքը:
Ըստ անանուն աղբյուրի վաղը Դավութօղլուն ժողով կգումարի, որի ժամանակ կներկայացնի կուսակցության հիմնադիրներին և սկզբունքները:
Իսկ նախկին փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի՝ կուսակցություն ստեղծելու աշխատանքները, ըստ թուրքական աղբյուրի, ավարտվում են:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է խոսվում է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադրման ակունքներում կանգնած երեք գործիչների՝ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի, Ահմեթ Դավութօղլուի և Ալի Բաբաջանի՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Թե ում կսատարի Գյուլը՝ հստակ չէ: Էրդողանի կողմից ժամանակի ընթացքում քաղաքական ասպարեզից հեռացված գործիչները պատրաստվում են վերջ դնել 16 տարի միանձնյա իշխող Էրդողանի կառավարմանը: Նորաստեղծ կուսակցությունները հավանաբար կմասնակցեն հաջորդ ընտրություններին: