Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրպագուներ, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ որոնց շարքում էին նաև «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Էդվարդ Մարգարովը, Ալյոշա Աբրահամյանը և ուրիշներ:
Yerkir.am-ի հետ զրույցում «Արարատ 73»-ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը թարմացրեց հիշողությունները կապված Հովհաննես Զանազանյանի հետ:
«Հիշողությունները շատ են, բայց այն ինչ մնում է դաշտում, դա մեկ հիշողություն է` միայ հաղթանակ, որը կապված էր իր հետ: Քանի որ նա թիմի ավագն էր, ամբողջ թիմին տանում էր իր ետևից և ոգևորում էր տղաներին, որ կարողանան հաղթանակներ տոնել: Երբեք չէր սիրում պարտվել, և դա իր մեծ ազդեցությունն էր թողնում խաղադաշտում: Տղաները բոլոր ուժերն էին դնում հաղթանակի հասնելու համար:Այսքան տարիների ընթացքում իմ ամենամոտ ընկերն է եղել և շատ լավ պահեր ենք ունեցել, որոնք կապված են մեր թիմի հաջողությունների հետ: Դաշտից դուրս նույնպես նա մեծագույն ընկեր էր, ով բոլորին հասնում էր օգնության:Հոյակապ անձնավորություն էր և շատ մարդկանց է օգնել, թե խաղադաշտում և թե դրանից դուրս»-ասաց Աբրահամյանը: