Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում ելույթին: Պատգամավորը խոսեց նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումների և Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին:
«ՀՀ նախագահն իր ելույթում հայ ժողովրդի բոլոր մոտեցումները հստակ ներկայացրեց միջազգային հանրությանը: Նա կարևոր շեշտադրումներ արեց: Առաջին հերթին` Արցախի Հանրապետության անունը հնչեցնելն է, նրա նկատմամբ ոտնձգություն անողների նկատմամբ ռազմաքաղաքական վերաբերմունք դրսևորելն է: Այն, ինչ ասվել էր հանրապետության ներսում, նույն ձևով ասվեց համաշխարհային հանրությանը: Այն է` թե ինչու պետք է երկակի ստանդարտներ դրսևորվեն, անհասցե, ոչ կոնկրետ մոտեցումներ դրսևորվեն գործողությունների նկատմամբ, թեև բոլորը հստակ գիտեն, որ այդ ոտնձգությունները կատարվում են Ադրբեջանի իշխանությունների ամբարտավանության և լկտիության պայմաններում` ճնշելու համար ժողովրդական ալիքը, որ բարձրանում է Ադրբեջանում: Հայաստանի նախագահն աշխարհին ասաց, որ եթե շարունակեն նույն կերպ, մենք կոնկրետ և հստակ հակահարված ենք տալու»,- նշեց պատգամավորը:
Yerkir.am-ի հարցին, թե ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որը վերաբերում էր զինադադարի նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությանը` Ադրբեջանի այսպիսի ապակառուցողական գործելաոճի դեպքում, ենթադրո՞ւմ է, արդյոք, այդ զինադադարի կնքման պարտադրանք Ադրբեջանին, Մինասյանը պատասխանեց, որ այլ կերպ չի էլ կարող լինել:
«Մենք պարտադրված ենք մեր ոխերիմ հարևաններին պարտադրել խաղաղություն: Մենք խնդրել կամ սպասել չեն կարող: Եթե բանը հասնում է նրան, որ մարդիկ սկսում են լկտիանալ և խաղաղ բնակիչների վրա հրթիռային զենք բաց թողնել, ուրեմն մեր նպատակներն ու միջոցները պետք է լինեն ադեկվատ: Պետք է հասկանալ, որ առաջին փոխնախարարը հենց այնպես հայտարարություն չէր անի»,- ասաց Մինասյանը և հավելեց. «Փոխնախարարը շատ լավ գիտի մեր հնարավորությունները, շատ լավ գիտի նաև հարևանների հնարավորությունները, և վերջին գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ եթե ազերիների ղեկավարության հրահանգով իրականացվող անմարդկային գործողությունները համապատասխան արձագանքը չստանան, նրանք կարող են շատ ոգևորվել»: