|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն նշել էինք, որ մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին «ինքնիշխանության երթ»` դեպի ՀՀԿ գրասենյակ: Դա բողոքի երթ էր` ուղղված Հանրապետական կուսակցության վարած ներքին ու արտաքին քաղաքականության դեմ:
Բողոքի երթի ավարտից անմիջապես հետո երթի կազմակերպիչները ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեցին, որ երթի մասնակիցներից մեկը` ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, դաժանաբար ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց:
Yerkir.am-ը «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ Սմբատ Հակոբյանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով: «Նրան մեզ մոտ են բերել պառկած վիճակում` շտապօգնության մեքենայով: Այժմ նա հետազոտվում է, դեռ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել նրա վնասվածքների մասին»,- հայտնեցին հիվանդանոցից:
Նշենք նաև, որ այս պահին ակտիվիստները, ի նշան բողոքի, փակել են Աբովյան փողոցը: