|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունաստանում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Համազգային exit poll-ի արդյունքներով` հաղթում են ծայրահեղ ձախերը` իշխող «Սիրիզա»կոալիցիան: Ըստ այդմ, կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը դարձյալ կդառնա երկրի վարչապետ: Նա հրաժարական էր ներկայացրել օգոստոսի 20-ին:
Նախնական տվյալների համաձայն՝ «Սիրիզան» հավաքում է ձայների 30-36%-ը, հաջորդը «Նոր դեմոկրատիա» կուսակցությունն է` 28.5-32.5%: Երրորդ տեղում ուլտրաաջ «Ոսկե արշալույս» կուսակցությունն է: