|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր առաջին արտասահմանյան այցը, որպես ավանդույթ, կատարել է Կիպրոսի Հանրապետություն: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ Միցոտակիսը անդրադարձել է Կիպրոսի ջրային տարածքներում Թուրքիայի անօրինական գործողություններին:
«Կիպրոսը էներգետիկ ոլորտում իրեն նետված մարտահրավերների դեմ ունի և' Հունաստանի, և' ԵՄ-ի աջակցությունը: Մեր առաջին առաջնահերթությունը թուրքական բռնազավթմանը վերջ տալն է»,- Միցոտակիսի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Նշենք նաև, որ Կիպրոսի նախագահ Անաստասիադիսի և Կիպրոսի բռնազավթված թուրքական հատվածի նախագահ Մուսթաֆա Աքընջըի միջև մոտակա օրերին նախատեսված է հանդիպում` քննարկելու համար Միջերկրականի արևելյան ջրերում առաջացած ճգնաժամը: