|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խոսել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին:
Միցոտակիսը հույս է հայտնել, որ այս հանդիպումից հետո 2021 թվականի ամառն ավելի հանգիստ կլինի, քան 2020 թվականի ամառը՝ երկկողմ հարաբերությունների առումով: Միաժամանակ, նա նշել է, որ հանդիպման ընթացքում չեն վերացվել Թուրքիայի հետ կապված խնդիրների պատճառները:
«Մենք ասացինք, որ կողմ ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններին, դա բխում է երկու երկրների շահերից: Բայց եթե Թուրքիան որոշի սրել իրավիճակը, կստանա պատասխան, և դա կունենա իր հետևանքները: Հունաստանը թույլ չի տա միգրանտների խնդիրը զենքի վերածել, և որ տեղի ունենա 2020-ի մարտի իրադարձությունների կրկնությունը»,- ասել է Հունաստանի վարչապետը: