|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիո Ամանոն ժամանել է Թեհրան, որտեղ բանակցություններ է վարելու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված որոշ խնդիրների շուրջ:
Ինչպես գրում է BBC-ն, մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ` Իրանում միջուկային ծրագրի աշխատանքների մասին ամբողջական ինֆորմացիա հավաքելու համար: ՄԱԳԱՏԷ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը պետք է որոշ հարցեր պարզաբանի` միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց առաջ:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիս ամսին համաձայնություն ձեռք բերվեց Իրանի եւ վեցյակի երկրների միջեւ, որի շրջանակում Թեհրանը համաձայնեց սահմանափակել ատոմային ծրագիրը` միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց: