|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հունվարի 5-ին բացվեց սգո մատյան։ Հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին ցավակցելու են եկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Սգո մատյանում գրառում արեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իրանը մեր բարեկամ երկիրն է և դատապարտելի է ցանկացած ահաբեկչություն․ հույս ունենք, որ մեր բարեկամ Իրանը պատվով կհաղթահարի այս դժվարությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։