|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Պաշտոնական Բաքուն ցավոտ է արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, որում խստորեն դատապարտվել է Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը և բարձրացվել մարդու իրավունքները խախտած քաղաքական գործիչների ու դատավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. հայտնում է contact.az-ը:
«Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը հակաադրբեջանական ուժերի հերթական սադրիչ քայլն է։ Եվրոպական խորհրդարանի կողմնակալ այդ քայլը անպատասխան չի մնա»,- երեկ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար, ԵՄ-ի հետ համագործակցության հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը: