|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լաս Վեգասում ընթացող` ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 2-րդ տարին անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս առիթով սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավորում եմ բոլորիս ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի փայլուն ելույթների և, իհարկե, աշխարհի չեմպիոնության իր կոչումը պահպանելու կապակցությամբ: Հետևելով նրա բոլոր մենամարտերին, կրկին անգամ համոզվեցի, որ ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է, իսկ Արթուրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հավասարը չունի աշխարհում: Նրա հաղթանակը օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռեզայի նկատմամբ համարում եմ հատկանշական և հավատով սպասում Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին: Կեցցե\'ս Արթուր ջան, մենք հպարտանում ենք քեզանով»: