|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Օգոստոսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցում գտնվող ակումբից գողացել են 1994 թ. ծնված Կարեն Ճ.-ի հեռախոսը:
Նույն օրը, ժամ 02.05-ին, նույն ակումբից նոր ահազանգ է ստացվել, որ գողացել են 1995 թ. ծնված Անդրանիկ Պ.-ի բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Նարեկ Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: