Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։ Այլ կերպ ասած՝ հարկային դաշտ են բերվելու վարձով տրվող բնակարանները, որի համար բնակարանի սեփականատերը պետությանը հարկ է վճարելու. ստացվում է, որ բնակարանի սեփականատերը, բացի տարեկան գույքահարկից, նաև իր բնակարանի հետ կապված ցանկացած շարժից պետք է հարկ վճարի պետությանը. սկսել են՝ վարձակալությունից և չի բացառվում, որ մոտ ապագայում էլ քաղաքացուց հարկ գանձեն՝ իրենց իսկ տանը քնելու, լոգանք ընդունելու, հաց ուտելու համար. աբսուրդ է չէ՞...
Ստացվում է, որ շարքային քաղաքացու տված հարկերով ապրող իշխանությունը, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ անելիս, խնդրին մոտեցել է միայն մեկ տեսանկյունից՝ վարձակալի, այն է՝ տնվորի, մինչդեռ անտեսելով բնակարանի սեփականատիրոջ իրավունքները: Ասվածը որպեսզի ավելի պատկերավոր լինի, մի պայմանական օրինակ բերեմ. ենթադրենք, տարիներ շարունակ աշխատել եմ մասնավոր հիմնարկներում, իմ աշխատավարձից գումար տնտեսել , բնակարան գնել, հետո, ինձ նեղություն տալով, տարիների ընթացքում քիչ-քիչ գումար ներդրել այդ բնակարանի նորոգման, կահավորման համար, որպեսզի կյանքիս ինչ- որ փուլում որևէ նպատակի ծառայեցնեմ:
Ակնհայտ է չէ՞, որ բնակարանիս ձեռքբերման, կահավորման, նորոգման փուլերում պետությունը որևէ ներդրում չի ունեցել, որևէ լումա չի նվիրել ինձ՝ տան ձեռքբերման,բարեկարգման, կահավորման համար. ակնհայտ է, չէ՞, որ որևէ կերպ պետությունը մասնկցություն չի ունեցել այդ ամբողջ գործընթացում: Հիմա հարց՝ իմ քրտինքով ձեռքբերածից ես ինչո՞ւ պետք է պետությանը մասնաբաժին տամ: Ավելին, երբ նույն կառավարությունը պարգևավճարներ է բաժանում, այդ պարգևավճարից ինձ՝ շարքային քաղաքացուս բաժին տալի՞ս է, որ ինձանից բաժին է պահանջում իմ ունեցածի համար:
Սա դեռ մի կողմ, իսկ երբևէ հաշվի առնվե՞լ է այն հանգամանքը, որ բնակարանները հարկային դաշտ բերելու դեպքում, սեփականատերը ստիպված է լինելու կրկին թանկացնել վարձավճարը, որպեսզի պետությանն էլ հարկ վճարի: Իսկ արդյունքում կրկին տուժելու է ո՞վ, իհարկե՝ վարձով ապրող շարքային քաղաքացին…
Ինչ խոսք, գործընթացը ռիսկային կողմեր ունի, չի բացառվում, որ հաջորդիվ նույն պահանջով հարկայինը թակի, օրինակ, մասնավոր գործ անող վարսահարդարի, կար ու ձև անողի, կոշիկ կարողի, թխվածք թխողի, ռեմոնտ անողի, մանրահատակագործի, սալիկապատողի, կանաչի ցանող ու ծախող քաղաքացիների դռները և հարկ պահանջի…
Լրագրող