|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՌԴ Կրասնոդարի երկրամասում հարուցվել է քրեական գործ հայազգի պատանու առողջությանը տեղաբնակների կողմից կանխամտածված ծանր վնաս պատճառելու գործով. տեղեկացնում է «Երկրամասը»:
Խոսքը Ռուսաստանի 16-ամյա քաղաքացի Բագրատ Ասատրյանի մասին է, որի վրա 2010-ի դեկտեմբերի 13-ին հարձակում էր գործել 18-ամյա Ալեքսանդր Պոտյոմինը:
Մոսկվայում ֆուտբոլային ֆանատի սպանությունից հետո նա իր 18-20 տարեկան ծանոթներին, նաեւ դեռեւս չբացահայտված այլ անձանց առաջարկում է հարձակվել ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա ու ծեծի ենթարկել նրանց: Համաձայնություն ստանալով` Պոտյոմինն իր համախոհներին բաժանում է բժշկական դիմակներ` հանցագործության ժամանակ դեմքը ծածկելու համար:
2010-ի դեկտեմբերի 13-ին հանցագործները տեսնում են երկու անցորդի, որնցից մեկը հայ է լինում: Հետեւելով նրանց` տներից մեկի բակում նրանք հարձակվում են տղաների վրա` բեյսբոլի մահակով հարվածներ հասցնելով: Երբ տուժածներից մեկն ասում է, որ ինքը ռուս է, հարձակվողները դադարում են նրան ծեծել: Հետաքննությունը պարզել է, որ հարձակվողներին ավելի ուշ միացել է Ալեքսանդր Պոտյոմինը եւ դանակով 13 անգամ հարվածել հայ տղային:
Բագրատ Ասատրյանին հաջողվել է փրկել, իսկ հանցագործը, ի դեպ, ներկայումս բուժվում է հոգեբուժարանում: