|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են 52-ամյա Վիկտորյա Մարտիրոսյանի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանության նպատակով նշված շենքի 8-րդ հարկից իրեն ցած է նետել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 8-րդ հարկում հայտնաբերել են կանացի պայուսակ և, ըստ իրավապահների, այն պատկանում է ինքնասպանություն գործած Վ. Մարտիրոսյանին: