|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երեկ Նոր Նորքի զանգվածի բնակիչ 22-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել` նետվելով երկրորդ հարկի բնակարանի պատուհանից: Նրան շտապ տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին տեղեկության իսկությունը և հայտնեցին, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:
Իսկ ՀՀ քննչական կոմիտեից Yerkir.am-ին հայտնեցին, որ գործն արդեն ուղարկվել է իրենց մոտ և պատրաստվում են նյութեր: