|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ նախագահն այսօր ավելի վաղ հանդիպում էր ունեցել ՀՀՇ եւ ՀՔԴՄ ներկայացուցիչների հետ, իսկ երեկ` «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և«Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։