կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 10:22
Քաղաքական

ՀՀՇ-ի ու ''Ազատ դեմոկրատների'' անբարոյական կեցվածքը. ''Հրապարակ''

ՀՀՇ-ի ու ''Ազատ դեմոկրատների'' անբարոյական կեցվածքը. ''Հրապարակ''

«Երեկ միանգամից երկու կուսակցություն հայտարարեցին, որ ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չեն սատարում: Խոսքն «Ազատ դեմոկրատների» եւ ՀՀՇ-ի մասին է:

 

Մենք բազմիցս համոզվել ենք, որ քաղաքականության մեջ հավատարմության, ընկերության, տարրական բարոյականության մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց քաղաքական շրջանակներում պետք է հասկանան, որ ոչինչ բնության մեջ անհետ չի կորչում: Երբ դու տարիներ շարունակ ոչինչ չես ցանում, մի սպասիր, որ տարիներ անց ինչ-որ բան կհնձես:

 

Եվ ոչ մի քաղաքագիտական վերլուծություն ինձ չի կարող համոզել, թե այդ ինչ աշխարհաքաղաքական ու հեռահար շարժառիթներ դրդեցին Հայ ազգային կոնգրեսին, ՀՀՇ-ին, «Ազատ դեմոկրատներին» չպաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Ինչո՞ւ չպետք է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նվազագույն ներդրումը չուզենար ունենալ իր հավատարիմ զինակցի, իր երբեմնի վարչապետի, իր ընկերոջ նախաձեռնած գործին:

 

Չէ՞ որ նրանից մեծ բան չէր պահանջվում՝ ընդամենը պետք է կոչ անեին իրենց ընտրազանգվածին ձայնը տալ Հրանտ Բագրատյանի օգտին: Դա եւ ազնիվ կլիներ, եւ բնական ու հասկանալի: Թե՞ «շունը խոտի դեզի վրա» պիեսը սրտամոտ է Տեր-Պետրոսյանին: Եվ շատ ավելի պատվաբեր էր Ծառուկյանին պաշտպանելը:

 

Նույն կերպ չեմ հասկանում, թե այդ ինչ գործոններ են ստիպել «Ազատ դեմոկրատներին»՝ հրաժարվել Բագրատյանին սատարելու կոչի մտքից: Միլիոնանոց էլեկտորատ ունեն, վախենում են Բագրատյանը քիչ քվեներ ստանա ու իրենց վարկաբեկի՞: Շատ ավելի արժանի թեկնածուներ կան, որոնց մեջ դժվարանո՞ւմ են կողմնորոշվել:

 

Թե՞ նախագահի նստավայրից են հրահանգ ստացել: Վստահաբար կարելի է պնդել, որ խոսակցությունները, թե «Բագրատյանը իշխանությունների դրածոն է», հենց այս անբարոյական կեցվածքն արդարացնելու նպատակով է շրջանառվում»,- կարդում ենք «Հրապարակ»-ի խմբագրականում