|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր`օգոստոսի 24-ին, վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տանը: Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1955 թվականին ծնված Հ. Կ.-ի այրված դին:
Yerkir.am-ը կապ հաստատեց Պուշկինո համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանի հետ`տեղեկանալու դեպքի մանրամասներին: Ավետիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են փորձագետները` պարզելու հրդեհի բռնկման պատճառը: Գյուղապետը նշեց, որ մահացածը Հարություն Կիրակոսյանն էր, ով հոգեկան խնդիրներ ուներ:
«Նա մենակ էր ապրում: Ամենայն հավանականությամբ, հոգեկան խնդիրներ ուներ: Ունի մի եղբայր, ով ընտանիք ունի և առանձին է ապրում: Իհարկե, փորձագետները կպարզեն հրդեհի բռնկման մանրամասները, սակայն կարծում եմ, որ հրդեհը հնարավոր է բռնկված լինի նրա հոգեկան խնդիրների պատճառով»,- ասաց գյուղապետը: