|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Գյումրիում։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների:
Նրա ստեղծագործական գործունեությունը կապված էր Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական և Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների պետական անսամբլների հետ: Կատարել է Նիկոլ Գալանդերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Անտոն Մայիլյանի ռոմանսներից: Երգացանկից առավել հայտնի են «Մախմուր աղջիկ», «Տավիղ» և այլ կատարումներ: Երգչուհու մի շարք կատարումներ հայկական կատարողական արվեստի ոսկե ֆոնդում են գրանցվել, հատկապես` հայկական ռոմանսների կատարումները: 1982թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: