կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-22 13:51
Մշակույթ

Մահացել է ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը

Մահացել է  ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը

Մահացել է  ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:

 

Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին, Երևանում։ 

 

1966 թ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

 

1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում,

 

1967-69 թթ՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

 

Նա դերերով  նկարահանվել է ավելի քան 50 ՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։

 

1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։ Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 

 

2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։

 

Yerkir.am-ը ցավակցում է Կարեն Ջանիբեկյանի հարազատներին եւ մտերիմներին: