կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 11:20
Հասարակություն

Խոտածածկ տարածքներում հրդեհները շարունակվում են

Խոտածածկ տարածքներում հրդեհները շարունակվում են

Օգոստոսի 21-22-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Շիրակի փողոցում այրվել է 1 հա, Վերին Ջրաշեն ամառանոցներում՝ 1.5 հա, Գայի պողոտայում` 150 քմ, Եղվարդի խճուղում` 1 հա, Թբիլիսյան խճուղում` 400 քմ, Ջրվեժի «Մասիս» ռեստորանի մոտակյքում` 50 քմ, Ավան Առինջ 1-ին միկրոշրջանում՝ 2000 քմ, Սիլիկյան թաղամասում՝ 100 քմ, Նորագավիթ 9-րդ փողոցում` 30 քմ, Քոչարյան փողոցում՝ 50 քմ, Արին-Բերդի փողոցում 2500 քմ, Մ.Բաբաջանյան փողոցում` 20 քմ, Ա. Հովհաննիսյան փողոցում` 20 քմ, Արտաշիսյան փողոցում՝ 800 քմ, Դավիթաշեն 1-ին թաղամասում՝ 10 քմ, Դավիթաշեն 4-րդ թաղամասում՝ 100 քմ խոտածածկ տարածք:

Արարատ մարզի Ջրաշեն գյուղում այրվել է 50 քմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում` 250 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 250 քմ, Հրազդան քաղաքում` 5 հա և 500 քմ, Չարենցավան քաղաքում` 950 քմ, Եղվարդ քաղաքում` 18 հա և 300 քմ, Պտղնի գյուղում` 2 հա, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին` 1500 քմ, Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում` 5000 քմ, Թալին քաղաքում` 1 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` 1000 քմ, Գուսանագյուղ գյուղում` 90 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` 300 քմ, Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում` 5 հա, Շաքի գյուղում` 4000 քմ, Գորիս-Որոտան ավտոճանապարհին` 300 քմ խոտածածկ տարածք: