Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Բաքվի դատարանում, որտեղ երեկ շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ցուցմունք տված անձինք պատմել են, թե, իբր, Ռուբեն Վարդանյանը «ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը և տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը, իբր, Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել և հավաքել զգալի քանակությամբ զենք-զինամթերք, դրոններ և այլ ԱԹՍ-ներ, և քարոզել է զինվել և կռվել ադրբեջանցիների դեմ»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանն են եղել։
Կամո Հայրապետյանի մասին արցախցիներից մեկը մանրամասներ է պատմել։
«Ի դեպ, թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գյանջլիկ» կայարանի դիմաց՝ հակամարտության սկզբում։ Կամոն նրան գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում, նրան ստիպել են` «բացատրագիր» գրել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։
Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»,- գրել է արցախցի Արմինե Մարտիրոսյանը։
Նշվում է, որ թե՛ Կամո Հայրապետյանը, թե՛ Մուշեղ Գրիգորյանը բռնի տեղահանումից հետո մնացել էին Արցախում, ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն։
Վարդանյանի գործով շինծու դատավարությունը կշարունակվի մարտի 18-ին։