կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 19:06
Քաղաքական

Այս ամենը նշանակում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է. Միքայել Մելքումյան

Այս ամենը նշանակում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է. Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը պահանջում է հանգուցալուծում, դրա համար էլ ԼՀԿ-ի հետ միասին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել։

«Մենք նախաձեռնել էինք արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ ռազմական դրության չեղարկում և ստեղծված իրավիճակի քննարկում։ Այսինքն՝ մենք՝ որպես պատգամավորներ, պետք է մեր գնահատականը տանք ստեղծված իրավիճակին, հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք։ Երբ առաջացել է ճգնաժամի վերջնական պիկը, մենք պարտավոր ենք։ Փաստաթղթերը ժամանակին ուղարկվել են ԱԺ քարտուղարություն, որևէ արձագանք չի եղել, մենք եկանք խորհրդի նիստ անելու, սակայն դուռը փակ է ։ Դրան զուգահեռ՝ Ազատության հրապարակից այստեղ բազմաթիվ մարդիկ են եկել։ Այս ամենը նշանակում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։

 Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն հայտարարել են, որ այսօր վճռական օր է լինելու։ Թե ինչ պետք է անեն, Միքայել Մելքումյանը չմանրամասնեց։

«Կարծում եմ՝ ժողովուրդը հրապարակից չի հեռանա, հիմնականում կմնանք և կսպասենք դեպքերի ընթացքին, որովհետև այս պահին, երբ մենք խոսում ենք, նաև բազմաթիվ այլ կառույցների ներկայացուցիչներ միանում են հրաժարականի պահանջին։ Դեպքերը պետք է իրենց հանգուցալուծումը ստանան, եթե երկիրը մի քանի օր էլ այս վիճակում մնա, դա նշանակում է, որ մենք պետականություն ենք կորցնում»,- հավելեց պատգամավորը։