Փոխարժեքներ
04 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Աշխատանքային այցով օգոստոսի 1-ին Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այցի շրջանակներում վարչապետը ծանոթացավ Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա.Ն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև շենքային պայմաններին: Կառույցի շինարարությունը, որը մեկնարկել էր 2006 թվականից, ավարտվեց միայն այս տարի՝ պետական միջոցների հաշվին: Արդյունքում այսօր արդեն պատրաստ է ժամանակակից հարմարություններով եռահարկ շինություն, որը, բացի սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատումից, երկրաֆիզիկական համակարգերի մշակման կարևոր աշխատանքներից, իրականացնելու է ՀՀ տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտություն:
Կառույցն ամբողջությամբ պատրաստ է շահագործման և սեպտեմբերին արդեն ինստիտուտը տնակներից ամբողջովին կտեղափոխվի նորակառույց: Վարչապետի հաջորդ կանգառը Գյումրու «Լենտեքս» ՍՊ ընկերությունն էր: «Լենտեքս»-ը Գյումրիում այն եզակի ընկերություններից է, որը ոչ միայն ստեղծվելով 2001 թվականին, կարողացավ գոյատևել, այլ տարեցտարի ընդլայնում է ինչպես իր տարածքը, այնպես էլ ավելացնում ապրանքատեսականին ու ըստ դրա նաև աշխատողների թիվը: Ընկերության տարեկան արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն դրամ: Հովիկ Աբրահմյանը նաև եղավ Գյումրու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տանը, որտեղ վարչապետին սաները ողջունեցին աղ ու հացով և իրենց կատարումներով: Հայորդաց տունը բացվել է 2014 թվականին և արդեն ունի 170 սան, սակայն առաջիկայում ավելանալու է ոչ միայն սաների, այլ նաև դասարանների թիվը՝ դասական, ժողովրդական պարերի, նկարչության, քանդակագործության դասարաններին կավելանան նորերը: Հայորդաց տանը գործող դասարանների և մանկապարտեզների գործունեության հետ ծանոթանալուց հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը եղավ «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայա ում:
Ենթակայանում 2011 թվականին գերմանական KFW բանկի վարկային ծրագրով 2011-2014 թվականներին իրականացվեցին շինարարական աշխատանքերը՝ 14.7 մլն եվրո արժողությամբ ընդհանուր ծավալով, որը ներառեց, ինչպես հիմնանորոգում, այնպես էլ նոր կառույցների շինարարություն: «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանը ատոմակայանից, հիդրոէլեկտրակայաններից և ջերմաէլեկտրակայաններից տեղափոխում է բարձր լարման էլեկտրաէներգիան Շիրակի մարզ և մատակարարում մարզի ենթակայաններին: