|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բռնցքամարտի Հաայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 21 բռնցքամարտիկ, որոնցից ուժեղագույնները կմասնակցեն օգոստոսի 5-ից 16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբը ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկակատակտիկական որակները բարելավելուն: Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա:
Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է, և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկնեը պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: