|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ այցելել է Օկլահոմայի խիստ ռեժիմի բանտը. հայտնում է Газета.ру-ն: Նա հանդիպել է կալանավորների հետ:
Սպիտակ տունը նշել է, որ Օբաման դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելել է բանտ: Նշվում է, որ նրա այցի ընթացքում ձեռնարկվել են անվտանգության առանձնակի միջոցառումներ:
Օբաման նշել է, որ պետք է շարունակել մեղմացնել ծանր հանցանք չգործած կալանավորների պատիժը՝ ԱՄՆ քրեական օրենսդրության համակարգի բարեփոխման շրջանակում: Նրա խոսքերով՝ պետք է տարբերակել սխալները, որոնց արվել են երիտասարդ տարիներին, և գիտակցված հանցագործությունները: