կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-04 13:46
Տնտեսական

Բոլորին մերժեցին, բացառությամբ Հայաստանի. Գագիկ Խաչատրյան

Բոլորին մերժեցին, բացառությամբ Հայաստանի. Գագիկ Խաչատրյան

Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարություն ուներ գնումների ընթացակարգի կազմակերպման վերաբերյալ: Նա նշեց, որ հակաճգնաժամային հիմնադրամի հետ ֆինանսների նախարարությւոնը կնքել է համաձայնագիր բյուջետային աջակցության վարկի վերաբերյալ:

«Ուզում եմ հիշեցնել, որ անդամ բոլոր պետություններին մերժվեց բյուջետային աջակցության վարկը, բացառությամբ Հայաստանի, միայն այն պատճառով, որ մեր վերցրած պարտավորությունները շատ ավելի բարձր էին ու համահունչ ինչպես հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի կողմից առաջադրվող պայմաններին, որից մեկը վերաբերում էր գնումների գործընթացին: Հետևյալն է` որ մեկ աղբյուրով կատարվող գնումները տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 10 տոկոսը, իսկ հաջորդ տարի՝ 7 տոկոսը: Այդ պարտավորությունը հաշվի առնելով` մենք արդեն մոտ ենք այդ 10 տոկոսի սահմանագծին, և ուզում եմ հորդորել մեր գործընկերներին, որ ձեռնպահ մնան այդ դրույթից»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ վարչապետի հանձնարարությամբ տարվա ընթացքում գնումների ընթացակարգի գործընթացը հստակեցվել է կառավարության աշխատակազմի հետ, և եռաստիճան էլեկտրոնային համակարգի միջոցով գործընթացները կլինեն շարունակական: