|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հուլիսի 2-ին` ժամը 21.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի 34 CP 169 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կոմբայնին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1968 թ. ծնված Ռ. Ե.-ը, հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: