կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-10 20:01
Հասարակություն

Օդանավակայանի ճանապարհին մեքենան բախվել է գազատարին. 37-ամյա վարորդը մահացել է

Օդանավակայանի ճանապարհին մեքենան բախվել է գազատարին. 37-ամյա վարորդը մահացել է

Օգոստոսի 10-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և շրջվել, գազի խողովակից առկա է արտահոսք հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 24 տան մոտակայքում «Toyota Aristo» մակնիշի NN-039-TT պ/հ (վարորդ Արկադի Բուդանո, ծնվ. 1979թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև գազի խողովակին, բետոնյա էլ.սյանը և շրջվել, վարորդը տեղում մահացել է, իսկ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը (Միչադիմ, ծնվ. 2000 թ.) տեղափոխվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն Ա.Բուդանոյի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև իրականացրել են վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: