|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` հուլիսի 2-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղի կողմից Հրազդան գետում լողանալիս` ջրում նկատվել է ինչ-որ առարկա, որը նմանեցնում են դիակի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ովքեր ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների հետ գետում որոնողական աշխատանքներ կատարելուց հետո լրացուցիչ դիմել են ՏԿԱԻՆ, որտեղից նշված վայր է ժամանել թիվ 18 փրկարարական ջոկատը` ջրասուզակի գլխավորությամբ: Գրեթե մի քանի ժամ ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակը կատարեցին որոնողական աշխատանքներ: Բարեբախտաբար, ոչինչ չհայտնաբերվեց:
Նշված հատվածում է գտնվում «Ուռենի» հանսգստյան գոտին և այն չի վերահսկվում պատկան մարինների կողմից ու քաղաքացիները առանց խոչընդոտների կարող են լողանալ իրենց համար վտանգ ներկայացնող այդ հատվածում: