Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին` ժամը 18:15-ի սահմաններում, սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում /www.sns.am/, ինչպես նաև պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունից և նկարագրված անձին ճանաչողներին խնդրում անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ ոստիկանության մոտական բաժին:
Ընդգծվում է, որ տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է: