Երեկ ուշ երեկոյան Աբովյան քաղաքի շենքերից մեկի հարակից այգում որդին հայտնաբերել է մոր դին:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ որդին 64-ամյա մոր դին հայտնաբերել է մեջքի վրա ընկած վիճակում, սակայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: