|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Գյումրու Շատրվաններ թաղամասում հայտնաբերվել են մայր եւ որդի Հակոբյանների դիակները. մայրը՝ Սիրիկ Հակոբյանը՝ ծնված 1936 թվականին, եւ որդին՝ Սարգիս Հակոբյանը՝ ծնված 1956 թվականին, հայտնում է «Գալա-TV»-ն:
Տեղի ունեցածի մասին ահազանգել են վերջիններիս հարեւանները, երբ ելումուտ չեն նկատել, նրանց երկու օր չեն տեսել, ու այդ մասին տեղյակ են պահել 80-ամյա Սիրիկ Հակոբյանի հարսին՝ Ռիտա Հակոբյանին, ով տարիներ շարունակ որդու հետ միասին առանձին է բնակվում:
Նախնական տեղեկություններով մայր եւ որդի Հակոբյանների մահվան պատճառը թունավորումն է եղել, սակայն իրականացվելու է դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո ամեն ինչ ավելի պարզ կդառնա:
Մանրամասները` այստեղ: