Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 14:14
Իրավական

Որդին ընտրել է 90-ամյա մոր փոխարեն

Որդին ընտրել է 90-ամյա մոր փոխարեն

Կենտրոն համայնքի 10/24 ընտրատեղամասում առավոտյան 9:30-ին երկու մարդ` մայր և աղջիկ, միասին են մտել քվեախցիկ: Քարտուղարը նշում չի կատարել այդ փաստի վերաբերյալ. տեղեկացնում է «Մեդիա կենտրոնը»: Նաև ընտրատարածքում գտնվել է մարդ առանց անվանապիտակի (badge), ով չի նշել, թե որ կազմակերպությունն է ներկայացնում եւ ասել է, թե անվանապիտակը մոռացել է տանը: Հանձնաժողովի նախագահը միայն լրագրողի հարցից հետո է անծանոթին տուն ուղարկել` անձը հաստատող փաստաթուղթը բերելու: Դեպքը տեսանկարահանվել է:

 

Աջափնյակ վարչական շրջանի 6/21 ընտրատարածքում ընտրողը քվեախցիկում հայտարարել է, որ իր քվեաթերթիկը պատռված է և մտահոգություն է հայտնել որ իր քվեն կարող է անվավեր ճանաչվել: Հանձնաժողովի նախագահը չի տրամադրել նոր քվեաթերթիկ` հայտնելով, որ իրենք կհիշեն, և վստահեցրել է, որ այդ քվեն հաշվի կառնվի: Առավոտյան նույն ընտրատարածքում քվեարկողների կուտակումներ են նկատվել: Դեպքը տեսանկարահանվել է:

 

Նոր Նորքի 2/4 ընտրատարածքում քվեախցիկները տեղադրված են թիկունքով կիսաթափանցիկ վարագույրին: Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 56 հոդվածի երրորդ կետի համաձայն` «քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը»:

 

Նոր Նորքի 1/27 ընտրատեղամասում ընտրողներից մեկին` 90 տարեկան կնոջ, շատ մեծ դժվարությամբ տեղամաս է բերել նրա որդին եւ ընտրել է մոր փոխարեն: Կինը դժվարությամբ էր քայլում եւ, կարծես չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը: