ԵՊՀ-ի և պոլիտեխնիկի ռեկտորների ընտրությունների արդյունքները հաստատվեցին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի` Արամ Սիմոնյանի, ինչպես նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի`Ոստանիկ Մարուխյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորներին և մաղթեց աշխատանքային հաջող ընթացք: