կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-08 17:49
Տարածաշրջան

1915-ին կայացված որոշումը ճիշտ էր, պետք է կրկին իրականացնել. թուրք ազգայնամոլ ղեկավար

1915-ին կայացված որոշումը ճիշտ էր, պետք է կրկին իրականացնել. թուրք ազգայնամոլ ղեկավար

Թուրքիայի ազգայնամոլների «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին իր հերթին արձագանքել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Պնդելով, թե իբր «հայերին տեղահանելը նրանց ոչնչացնել չի համարվում», Բահչելին հայտարարել է. «Պետությանը պաշտպանելու նպատակով տեղի ունեցած այդ տեղահանությունը ծայրաստիճան ճիշտ և արդար է եղել: 1915-ի տեղահանման որոշումը բացարձակապես ճիշտ է, եթե այսօր էլ նման որոշում կայացվի, պետք է իրականացնել»:

Ազգայնամոլ ղեկավարը, սակայն, չի բավարարվել այս խայտառակ հայտարարությամբ: Հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանության փաստը՝ Բահչելին պաշտպանել է թուրքական թեզերը, թե «հայ հանցախմբերը» ըմբոստություն են բարձրացրել Էրզրումում (Կարին), Սըվազում (Սեբաստիայում), Ադանայում:

«Փաստեր կան, որոնք ապացուցում են, թե ինչպես է Օսմանյան կայսրությունը պահպանել իր սառնասրտությունը հայերի իրականացրած կոտորածների նկատմամբ»,- նման զավեշտալի հայտարարություն է արել Բահչելին:

Պաշտպանելով «հարգելի Էրդողանի»՝ Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած թուրք պատգամավորների «արյունը լաբորատորիայում զննելու» վերաբերյալ հայտարարությունը՝ նա ասել է. «Եթե մենք արած լինեինք հարգելի Էրդողանի այդ հայտարարությունները, մեզ կմեղադրեին ռասիստության և չորգլուխության մեջ: Սակայն այդքան հեշտ չեն հասնի դրանց զննմանը: Ստուգվելո՞ւ են, այսպես ասած, ցեղասպանության ճանաչմանը կանաչ լույս վառողների արյունները: Ստուգվելո՞ւ են 1915 թվականի իրադարձությունները պատմելու համար վարչապետին դիմած լրագրողների արյունները»:

Բահչելին չի մոռացել նաև Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականին՝ ազգությամբ հայ Էթիեն Մահչուփյանին: Մտահոգություն հայտնելով, թե կստուգվի՞ արդյոք նրա արյունը, ազգայնամոլ ղեկավարը հորդորել է այսուհետ արյան հարցով չդիմել Էրդողանին, քանի որ, ըստ նրա, «փչացած արյուն ունեցողների արյունը չի հոսում, նրանք արյուն չունեն»:

Բահչելին նաև չի վարանել սպառնալիքներ հնչեցնել: Նա խոստացել է «մաքրել այդ խաղի մեջ մտածների եղունգը»: «Ազգային շարժում» կուսակցության թուրը սուր է»,- հայտարարել է նա: